ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՎԻՐԱՏՈՒ

 

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կրթական ծրագրերին աջակցելու, ինչպես նաև համալսարանի գերազանց ուսանողներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով, շարունակվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) ու ֆրանսիական համալսարանի միջև համագործակցությունը: Այդ համագործակցության շրջանակներում ՀԲԸՄ-ը երկրորդ տարին անընդմեջ փոխհատուցում է համալսարանի 1-ից 4-րդ կուրսերի բակալավրի թվով 19 գերազանց ուսանողների ուսման տարեկան վարձերը ամբողջությամբ:

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների երևանյան խմբի ծրագիրը Գյումրու Ֆ. Նանսենի անվան մանկատան երեխաների համար

 

16.նոյեմբեր 2008-ին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքում տեղի ունեցավ Գյումրու Ֆ. Նանսենի անվան մանկատան սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Ծրագիրը կազմակերպել էր ՀԲԸՄ ԵԱ Երևանյան խումբը:

ՇԱԽՄԱՏԻ ՏՈՆ

 

Օրերս Երևանի Պետական Համալսարանի գլխավոր մասնաշենքի բակը անսովոր մարդաշատ էր: Հայաստանի շախմատի ֆեդերացիան ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համաֆինանսավորմամբ կազմակերպել էր շախմատի 4-րդ ամենամյա փառատոնը: Փառատոնի բացմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ և ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկաների թվում էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Կոնսուելո Վիդալը, ՀՀ Շախմատի Ֆեդերացիայի փոխնախագահ և Հայաստանի Շախմատի Ակադեմիայի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, ՀԲԸՄ Հայաստանի Ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, ԵՊՀ Ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի վերանորոգված Հիմնարար գիտական գրադարանի բացումը

 

ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանի Հայաստան այցելության օրիրին, Սեպտեմբեր 27ին, տեղի ունեցավ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանի բացումը, որը վերջերս վերանորոգվել էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ:

ՀԲԸՄ սկաուտական Ճամբար Հայաստանում

 

Սկաուտական շարժումը ՀԲԸՄ երիտասարդական ճյուղի կարևորագույն ծրագրերից է, մշակութային, սպորտային և այլ սոցիալական ծրագրերի հետ մեկտեղ: ՀԲԸՄ-ՀԵԸ առաջին սկաուտական խմբերը կազմավորվել են 1936 թվականին Լիբանանում, Սիրիայում և Եգիպտոսում: Հետագայում ՀԲԸՄ սկաուտական շարժումը տարածվեց աշխարհով մեկ ներառելով Իրանը, Իրաքը, Կիպրոսը, Հարավային Ամերիկան (Ուրուգվայ, Արգենտինա, Բրազիլիա), ինչպես նաև ԱՄՆ-ն ու Կանադան: Այսօր, ՀԲԸՄ սկաուտական ճամբար բացվեց նաև Հայաստանում:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2008 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: