ՆԱԶԱՐ ԵՎ ԱՐՏԵՄԻՍ ՆԱԶԱՐՅԱՆՆԵՐԻ ՄԵԾԱՐՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

 Ապրիլի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան բացման հանդիսավոր արարողությունը և Դիվանատան կառուցման բարերարներ տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների մեծարման հանդիսությունը:

Ապրիլի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան բացման հանդիսավոր արարողությունը և Դիվանատան կառուցման բարերարներ տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների մեծարման հանդիսությունը: Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանները և հանդիսության հրավիրյալները մուտք գործեցին Դիվանատան շենք, ուր կատարվեց Նորամուտի արարողություն, ապա Դիվանատան սրահում գեղարվեստական հայտագրով հանդես եկան Էջմիածնի Հայորդյաց տան սաները: Հավարտ համերգի Հայակական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրեց Նազարյան ամուսիններին` նշելով, որ 400 տարվա պատմություն ունեցող Նազարյանների ընտանիքն այսօր էլ ի դեմս Նազար և Արտեմիս Նազարյանների շարունակում է ընտանեկան բարի ավանդույթը` իրենց բարեգործություններով զորակցելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Հայրենիքին և Սփյուռքի տարբեր գաղթօջախներին: Այնուհետև մեծարյալներին իր օրհնությունը և գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադառնալով Նազարյան ընտանիքի բարեգործ ոգուն և հայրենաշեն ձեռնարկներին: Նորին Սրբությունը նաև ընդգծեց նորակառույց Դիվանատան կարևոր նշանակությանը Մայր Աթոռի աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում: -Ուրախ ենք, որ այդպիսի արժանավոր հայորդիներ ունենք, ովքեր գիտեն նվիրաբերել և ընծայաբերել Աստծուց իրենց պարգևած բարիքներն ազգին, Հայրենիքին և Առաքելական Մայր Եկեղեցուն: Շնորհիվ այդպիսի զավակների է, որ շենանում, պայծառանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ազգային մեր կյանքը, - ասաց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց շենքը նախագծած ամերիկաբնակ ճարտարապետ Արմանդ Ավագյանին, “Հորիզոն 95” շինարարական կազմակերպության տնօրեն Գագիկ Գալստյանին և Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի անդամներին: Վերջում իրենց սրտի խոսքն ասացին Նազար և Արտեմիս Նազարյանները: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ Տ. Արսեն արք. Բերբերյանը, Տ. Եզնիկ արք. Պետրոսյանը, Տ. Փառեն եպս. Ավետիքյանը, Տ. Արշակ եպս. Խաչատրյանը, Տ. Արարատ եպս. Գալթագճյանը, ՀԲԸՄ վարչության անդամներ և բարերար հայորդիներ:

 

 

Տեսանյութ

 

end faq

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 4-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ

2008թ.-ից ՀԲԸՄ-ի հովանավորությամբ շարունակվող Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիդաների շրջանակներում, ս/թ մարտի 25-ից ապրիլի 15-ը տեղի է ունենում 4-րդ օլիմպիադայի 3-րդ փուլը, որի ընթացքում ՀԲԸՄ հովանավորության շնորհիվ հաղթողներն արժանանում են շախմատի ժամացույցների: Շախմատի հանրապետական համադպրոցական չորրորդ օլիմպիադան մեկնարկել է 2009 թվականի աշնանը և կավարտվի առաջիկա մայիսին:

Ավելին՝ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 4-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին ընդունել է Հայկական Բարե-գործական Ընդհանուր Միության պատվիրակությանը` ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀԲԸՄ Խնամակալ Խորհրդի անդամ Նազար Նազարյանն իր կնոջ Արտեմիս Նազարյանի հետ, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամներ Գառնիկ Յակուբյանը, Վազգեն Յակուբյանը, Սեմ Սիմոնյանը, Արիս Ադամյանը:

Ավելին՝ ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակությա-նը ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորութ-յամբ: Պատվիրակության կազմում էին նաև ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը:

Ավելին՝ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 31-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը` ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազ-մում էին նաև ՀԲԸՄ խնամակալ խորհրդի անդամ Նազար Նազարյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամներ Գառնիկ Յակուբյանը, Վազգեն Յակուբյանը, Արիս Ադամյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը: Ողջունելով պատվիրակությանը` վարչապետը նշել է. “Մենք բարձր ենք գնահատում այն առաքելությունը, որ դուք իրականացնում եք:

Ավելին՝ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2010 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: