ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏԱՆԸ

Դր. Չաք Հաջինյանի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի հայ համայնքի ներկայացուցիչների և ՀԲԸՄ բարեկամների մասնակցությամբ վերջերս կազմակերպվեց նվիրահավաք օգնելու Գյումրիի Ֆ. Նանսենի անվան մանկատան երեխաներին: Ավելի քան 60 հյուրերի ներկայությամբ հանգանակվեց 6,000 ԱՄՆ դոլար, որով էլ ձեռք բերվեցին բարձեր, վերմակներ և այլ անկողնային պարագաներ մանկատան երեխաների համար:

Ավելին՝ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏԱՆԸ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՍԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑԻ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Նոյեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի հանդիսությունների սրահում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ նշվեց Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի 20-ամյակը: Հանդիսությանը ներկա էր Վազգենյան դպրանոցի հովանավոր, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հոգաբարձուների խորհրդի անդամ Գառնիկ Յակուբյանն իր տիկնոջ` Անահիտ Յակուբյանի հետ, ՀԲԸՄ նախագահի տիկին Վերա Սեդրակյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Վահրամ Ներսիսյանցը ...

Ավելին՝ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՍԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑԻ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՀԲԸՄ ՆԱՋԱՐՅԱՆ-ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ԴՊՐՈՑԸ` "ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹՕՋԱԽ" ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Հոկտեմբերի 18-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից կազմակերպված “Լավագույն հայկական կրթօջախ” մրցույթում հաղթողների մրցանակաբաշխության եզրափակիչ հանդիսավոր արարողությունը: Մրցույթին հայտ էր ներկայացրել 62 կրթական հաստատություն, որոնցից 31-ը մեկօրյա, 31-ն ամենօրյա դպրոցներ, վարժարաններ, ճեմարաններ:

Ավելին՝ ՀԲԸՄ ՆԱՋԱՐՅԱՆ-ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ԴՊՐՈՑԸ` "ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹՕՋԱԽ" ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը դիմում է իր անդամներին և բարեկամներին "Հայաստան" համահայկական հիմնադրամի նոյեմբերի 25-ի հեռուստամարաթոնին աջակցելու կոչով

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) կոչ է անում Միության անդամներին, բարեկամներին և հանրությանը իրենց նվիրատվությունն անելու “Հայաստան” համահայկական հիմնադրամի “Ջուրը կյանք է” հեռուստամարաթոնին, որը տեղի կունենա Լոս Անջելեսում, նոյեմբերի 25-ին` Գոհաբանության օրը: Ավելի քան մեկ տասնամյակ այս հեռուստամարաթոնը հսկայական դեր է ունեցել սփյուռքի, Հայաստանի և Արցախի հայությանը միավորելու գործում:

Ավելին՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը դիմում է իր անդամներին և բարեկամներին "Հայաստան"...

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ 86-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԳՈՒՄԱՐՎԵՑ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ Էդուարդո Էռնեկյանը հռչակվեց "ՀԲԸՄ-ի տարվա մարդ"

Հոկտեմբերի 13-17-ը, Բուենոս Այրեսում գումարվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 86-րդ ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովի օրակարգի հիմնական հարցերն էին միության հայաստանակենտրոն գործունեության ընդլայնումը, համայնքներում նոր շրջանակների կազմավորումը, ընդլայնվող ծրագրերի իրականացման համար միջոցների տրամադրումը, մասնաճյուղերի նախաձեռնությունների աշխուժացումը, Կենտրոնական վարչական ժողովին առընթեր երիտասարդական կազմի ստեղծումը, ինչպես նաև ծրագրերի արդյունավետ իրագործման նպատակով արհես-տավարժ անձնակազմի ընդլայնումը:

Ավելին՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ 86-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԳՈՒՄԱՐՎԵՑ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ ...

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2010 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: