ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ԱՅՑԵԼԵՑ ԳՅՈՒՄՐԻԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման հերթական բարեգործական նախաձեռնությունը մեկնարկեց անցյալ տարվա նոյեմբեր ամսին: “Նոյեմի” հասարակական կազմակերպության և Հայաստանի “Ֆ. Նանսեն” հիմնադրամի հետ համատեղ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը հայտարարեց նվիրահավաք հագուստներով, կոշիկներով ու խաղալիքներով օգնելու Գյումրիի մանկատներում և անապահով ընտանիքներում ապրող երեխաներին: ՀԲԸՄ-ի համաշխարհային կառույցների միջոցով նվիրահավաքին իրենց մասնակցությունը բերեցին նաև ԱՄՆ-ի և Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

ՀԲԸՄ ՀԱՄԱԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻՆ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ

2010թ. ապրիլ ամսին մեկնարկեց ՀԲԸՄ համաերիտասարդական ծրագրի առաջին փուլը, CARD կազմակերպության հետ համատեղ և ՀԲԸՄ Բուենոս Այրեսի, Բրազիլիայի, Նյու Յորքի, Լոս Անջելոսի, Մարսելի, Հյուսիսային Կալիֆորնիայի, Ֆիլադելֆիայի, Տորոնտոյի և Ֆրանկֆուրտի Երիտասարդ Արհեստավարժների խմբերի աջակցությամբ: Վայոց Ձորի Խաչիկ գյուղում իրականացվելիք բնապահպանական ծրագիրը համախմբել էր ՀԲԸՄ-ի երիտասարդ արհեստավարժներին աշխարհի տարբեր ծայրերից: Գյուղի հինավուրց եկեղեցու հարևանությամբ ՀԲԸՄ ԵԱ Երևանի խումբը, CARD-ի ներկայացուցիչները, գյուղացիներն ու այլ հրավիրված հյուրեր իրականացրին ծառատունկ, որի համար ՀՀ բնապահպանության նախարարությունը տրամադրել էր 95 տնկի:

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ 86-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԳՈՒՄԱՐՎԵՑ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 86-րդ ընդհանուր ժողովը, որը գումարվում է երկու տարին մեկ, տեղի ունեցավ հոկտեմբերի 16-ին, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Միության Կենտրոնական ժողովի անդամները, գլխավորությամբ միության նախագահ Պերճ Սեդրակյանի, մասնաճյուղերի պատկան մարմինների ներկայացուցիչներ, իրավասու անդամներ ու հյուրեր, թվով շուրջ 200 հոգի, ովքեր ժամանել էին Մերձավոր Արևելքից, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Հարավային Ամերիկայի այլ երկրներից ու Հայաստանից, երեք օրերի ընթացքում քննարկեցին միության անցնող երկու տարիների գործունեությունը` նոր մարտահրավերների լույսի ներքո ծրագրելու նաեւ գալիք տարիների գործունեությունը:

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 12-16-ը, “Մեկ ազգ, մեկ մշակույթ” փառատոնի շրջանակներում, Ստեփանակերտի Մշա-կույթի և Երիտասարդության Պալատում տեղի ունեցավ Լրագրողների Համահայկական 5-րդ Համաժողովը: “21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը” խորագրով համաժողովը կազմակերպել էին ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Լրատվամիջոցների Համահայկական Ընկերակցությունը և Հայաստանի Լրագրողների Միությունը: Համաժողովին մասնակցեցին աշխարհի 26 երկրների շուրջ 200 հայազգի լրագրողներ: Բացման խոսքով հանդես եկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հ.Բ.Ը.Մ. - Ի 2010 Թ. ԾՐԱԳԻՐՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԵՑ

Միության երիտասարդական ծրագրերում իր առանձնահատուկ տեղն ունի նաև «Բացահայտիր Հայաստանը» ծրագիրը, որն ամեն տարի համախմբում է 15-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդների, որոնք անմոռանալի օրեր են անցկացնում հայրենիքում: Արդեն յոթերորդ տարին անընդմեջ, օգոստոսի 7-26-ը, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Անգլիայից, Հունաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից 31 երիտասարդներ մասնակցեցին ծրագրին, որը վարում էր Հայաստանում սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դյուզյանը:
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2010 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: