"ԱՐՄԵՆԻԱԿԱ" ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Հոկտեմբերի 13-ին, Երևանի “ԹՈՒՄՈ” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հայկական ճարտարապետական ժառանգությանը նվիրված տվյալների շտեմարանի` “Արմենիակա”-ի մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀԲԸՄ Եվրոպայի ատենապետ Ալեքսի Գովցյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ Վազգեն Յակուբյանը և դր. Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ Փարիզի Նուբարյան գրադարանի տնօրեն Ռայմոնդ Գևորգյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, բազմաթիվ այլ հյուրեր:

Ավելին՝ "ԱՐՄԵՆԻԱԿԱ" ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ

Սեպտեմբերի 27-ին, “Տեսակետ” մամուլի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս` մասնակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադիր-նախագահ դր. Միհրան Աղբաբյանի, ՀԱՀ նախագահ դր. Բրյուս Պողոսյանի և ՀԱՀ հիմնադիր և պրովոստի պաշտոնակատար դր. Արմեն Տեր-Կյուրեղյանի, որով և պաշտոնապես մեկնարկեց ՀԱՀ հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Դր. Աղբաբյանը վերհիշեց ՀԱՀ ստեղծման պատմությունը, թե ինչպես այդ գաղափարը գտավ աջակիցներ ի դեմս Լուիզ Մանուկյան Սիմոնի և ...

Ավելին՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ

"ԳԻԼԳԱՄԵՇ" ԷՊՈՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Հոկտեմբերի 19-ին, Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունեցավ “Գիլգամեշ” նախագծի երևանյան պրեմիերան: Բազմաթիվ հյուրախաղերից հետո (Դուբայ, Բեյրութ, Դամասկոս, Նյու Յորք, Լոս Անջելոս), հայ հանդիսատեսին նույնպես հնարավորություն ընձեռվեց վայելել այս յուրօրինակ նախագիծը: Եվ դա հնարավոր դարձավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և մասնավորապես ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի ջանքերով:

Ավելին՝ "ԳԻԼԳԱՄԵՇ" ԷՊՈՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՍԻՆԱՆ ՍԻՆԱՆՅԱՆԸ ԵՎ ՍԵՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ ՄԵԴԱԼՈՎ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ, հայապահ-պանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ` ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանը և ՀԲԸՄ գանձապահ Սեմ Սիմոնյանը պարգևատրվեցին Անանիա Շիրակացու մեդալով:

Ավելին՝ ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՍԻՆԱՆ ՍԻՆԱՆՅԱՆԸ ԵՎ ՍԵՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԱՆԱՆԻԱ...

ՀԲԸՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏԵՆԱՊԵՏ ԱԼԵՔՍԻ ԳՈՎՑՅԱՆԸ ԵՎ ՀԲԸՄ ԵԳԻՊՏՈՍԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԵՐՃ ԹԵՐԶՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ, հայապահ-պանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար, ՀԲԸՄ Եվրոպայի ատենապետ և ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ալեքսի Գովցյանը...

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏԵՆԱՊԵՏ ԱԼԵՔՍԻ ԳՈՎՑՅԱՆԸ ԵՎ ՀԲԸՄ ԵԳԻՊՏՈՍԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԵՐՃ...

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2011 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: