ՀԲԸՄ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՑ ԳՅՈՒՄՐԻԻ ԹԻՎ 3 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԻ ԿԱԹՍԱՅԱՏՈՒՆԸ

Գյումրիի մտավոր թերզարգացած երեխաների թիվ 3 հատուկ օժանդակ դպրոցը շարունակաբար եղել է ՀԲԸՄ-ի ուշադրության կենտրոնում: Կալիֆորնիայի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի և Վիսքոնսինի ՀԲԸՄ բարեկամների հանգանակությունների շնորհիվ 2012թ. հնարավոր դարձավ ամբողջությամբ վերակառուցել և վերանորոգել դպրոցի կցաշենքը, որը ծառայելու է իբրև բաղնիք և կաթսայատուն: 2007թ. ի վեր,...

Ավելին՝ ՀԲԸՄ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՑ ԳՅՈՒՄՐԻԻ ԹԻՎ 3 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԻ ԿԱԹՍԱՅԱՏՈՒՆԸ

ՀԲԸՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՐՓԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն ուրախ է հայտարարելու Արփի Վարդանյանի նշանակումը Միության Երևանի գրասենյակի տնօրենի պաշտոնում: Նա կղեկավարի Միության ներկա լայնածավալ գործունեությունն ու ընդլայնվող ծրագրերը Հայաստանում և տարածաշրջանում: Արփի Վարդանյանը ծնվել է Միչիգանում, ավարտել է Սաութֆիլդի ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան դպրոցը, ապա նաև Միջազգային Կառավարման Ամերիկյան Բարձրագույն Դպրոցը (Thunderbird):  Այնուհետև տեղափոխվել է Հայաստան շարունակելու իր ասպարեզը: 

Ավելին՝ ՀԲԸՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՐՓԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԻՐ ԵՌԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՎ ՎԻՐՏՈՒԱԼ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՕՆԼԱՅՆ ՖՈՐՈՒՄ

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) վերջերս նշեց իր գործունեության երրորդ ամյակը` կազմակերպելով համընդհանուր օնլայն ֆորում և իր առաջին ավարտական վիրտուալ հանդիսությունը: ՀՎՀ-ն հայկական առաջին օնլայն բարձրագույն ուսումնական հաստատությունն է: Միջոցառման ընթացքում ամփոփվեցին երեք տարիների ձեռքբերումները և ներկայացվեցին ծրագրի հետագա զարգացումները: Ներկայիս ուսանողները և շրջանավարտները խոսեցին իրենց փորձի մասին` անձամբ և վիրտուալ ներկա գտնվելով դահլիճում:

Ավելին՝ ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԻՐ ԵՌԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՎ ...

ՇԱԽՄԱՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՀԲԸՄ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Մեկնարկեց շախմատի հանրապետական համադպրոցական 7-րդ օլիմպիադան

Շախմատի հանրապետական համադպրոցական 7-րդ օլիմպադան մեկնարկեց հոկտեմբերի 1-ին: Այն համատեղ կազմակերպում են Հայաստանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Օլիմպիադային մասնակցում են դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից: Արդեն 6-րդ տարին անընդմեջ այս մրցաշարին իր աջակցությությունն է բերում ՀԲԸՄ-ն...

Ավելին՝ ՇԱԽՄԱՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՀԲԸՄ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԲԸՄ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐՆ ՈՒ ՀՅՈՒՐԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Հոկտեմբերի 17-ին, ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր Ժողովի պատվիրակներն ու հյուրերը, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ`Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, որից հետո պատվիրակները ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Ավելին՝ ՀԲԸՄ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐՆ ՈՒ ՀՅՈՒՐԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2012 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: